Սնունդը և առողջությունը
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ երկրներում էլ է աճում:
Բանն այն է, որ վաղնջական ժամանակներից են ծիրանը մշակել Հայաստանի տարածքում, այդտեղից էլ հյութալի արևամիրգը Հունաստան է հասել ու այնտեղ հայկական խնձոր համարվել:
Աշխարհում հայտնի է ծիրանենու 44 տեսակ: Ծիրանի մեջ շատ են օգտակար նյութերը, առողջության վրա դրա ազդեցությունն անհնար է մեկ թվարկումով լիարժեք ներկայացնել:
Ծիրանի կորիզը, պարունակում է B17 վիտամին (որն այլ կերպ անվանում են լաէթրիլ կամ ամիգդալին): Որոշ հատապտուղներ նույնպես պարունակում են այդ վիտամինը, սակայն ոչ շատ: Միայն ծիրանի կորիզներն են ռեկորդային քանակությամբ ամիգդալին պարունակում:
B17 վիտամին
B17-ի մոլեկուլում առկա են ցիանիդ, գլյուկոզա և բենզոլդիհիդ: Իսկ որպեսզի այդ ցիանիդը վտանգավոր դառնա մարդու համար, պետք է առանձնանա մոլեկուլից: Ահա թե ինչու էին մեր ծնողները արգելում տարվել ծիրանի կորիզով: Ցիանիդը մոլեկուլից կարող է անջատվել միայն բետա-գլուկոզիդազ էնզիմի ազդեցությամբ: Առողջ բջիջներում այն պարունակում է քիչ քանակությամբ է, սակայն շատ է հիվանդ մոլեկուլներում: B17-ը, հայտնվելով առողջ բջիջներում, չի կարող վնասել, այսինքն` ցիանիդի անջատման մեխանիզմը չի գործում: Դրա փոխարեն գործում է քաղցկեղային բջիջներում. անջատվող ցիանիդը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները: Ի՞նչ ցիանիդ է պարունակում ծիրանի կորիզը. կապտաթթու, ուստի չի կարելի այդ կորիզից ուտել մեծ քանակությամբ: Հասուն մարդու դեպքում լավագույն չափն օրական 10 կորիզն է:
Ամբողջ աշխարհում B17 վիտամինի հանդեպ վերաբերմունքը խիստ հակասական է: Մի կողմն այն քաղցկեղային հիվանդությունների նախնական փուլի համար քիմիաթերապիայի գերազանց միջոց է համարում, իսկ մյուս կողմը, ինչպես, օրինակ` ԱՄՆ-ն ու մի քանի այլ երկրներ, B17-ով բուժումն (մեգավիտամինային թերապիա) արգելում է: Ինչո՞ւ:
Այդ հարցը ԱՄՆ-ում փորձել են պարզել գրող Էդուարդ Գրիֆինն ու դոկտոր Էռնեստ Քրեբսը:
Նրանցից առաջինը գրել է «Աշխարհն առանց քաղցկեղի» գիրքը, իսկ մյուսը` 1989-ին Լոս Անջելեսում քաղցկեղի դեմ պայքարին նվիրված ամենամյա համաժողովի ժամանակ ցնցող զեկույց է ներկայացրել: Նրանց ապացույցները համոզիչ էին ու մինչև օրս էլ հավանության են արժանանում: Նրանք դա բացատրել են այն հանգամանքով, որ ոչ մի դեղագործական ընկերության ձեռնտու չեն բուժման այլընտրանքային միջոցները: Չէ՞ որ դա նշանակում է հարված իրենց եկամտին: Պարզապես խոսվում է կապտաթթվի վտանգի մասին ու չի տեղեկացվում, որ խոսքն օրական նվազագույն չափաբաժնի կիրառման մասին է:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն